AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.02-05.03.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`

Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 29-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     17.8°C (2016թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -9.2C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    2.1°C