AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20.02-25.02.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 22-ի գիշերը և առավոտյան, 23-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, 22-ին լեռնային շրջաններում, 23-ին լեռնային և նախալեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի փետրվարի 21-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     16.7°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -12.7C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    0.7°C