AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08.01-13.01.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 8-9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 10-ին, 12-13-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հունվարի 9-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հունվարի 10-13-ին աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքի հունվարի 9-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      11.6°C (1997թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -17.1°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    -2.7°C