AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.09-03.10.2023թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`  
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ին կբարձրանա 2-4, հոկտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      33.3°C (2002թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            2.6°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     18.1°C