AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (05-10.09.2023թ.)

Պայմանական նշաններ

ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 5-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում`       
Սեպտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 4-6 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      36.5°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            8.5°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     22.2°C