AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (24-29.03.2023թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում՝
Մարտի 24-ի երեկոյան, 25-ին  հնարավոր է, 26-27-ին, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։
Մարտի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 24-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը, 28-29-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 26-ին, 28-29-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:  

Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     22.0°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -6.4°C (2005թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     7.7°C