AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23-28.03.2023թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում՝
Մարտի 23-ի և 28- ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին  հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 23-ի ցերեկը, 24-26, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     24.7°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -4.7°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     7.8°C