AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (15-20.03.2023թ.)

Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Մարտի 15-ի ցերեկը, 17-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը , 19-20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին հնարավոր է կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում`

Մարտի 15-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 16-ին, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռիի և Տավուշի, կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     20.0°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -7.4°C (1968թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     5.2°C