AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13-18.03.2023թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում՝

Մարտի 13-ի և 18-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`

Մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում, 16-17-ին, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 13-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     18.6°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -9.4°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     5.5°C