AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (05-10.03.2023թ.)

Ուշադրություն

Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վրկ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վրկ։

        

   Երևան քաղաքում՝      

Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:

Մարտի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ 

 

Հանրապետության տարածքում`

Մարտի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Մարտի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 7-10 մ/վրկ, մարտի 5-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ, 6-ին՝ 27-32մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով: